«Բարսելոնան» կփորձի գնել «Վիլյառեալի» խաղացողին
«Բարսելոնան» սկսել է բանակցություններ «Վիլյառեալի» հետ պաշտպան Պաու Տորեսի տրանսֆերի շուրջ, հաղորդում է AS-ը։
Կատալոնական ակումբը ցանկանում է ամռանը վաճառել ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիին եւ պաշտպանությունն ուժեղացնել 23-ամյա իսպանացի պաշտպանի օգնությամբ։
«Վիլյառեալի» հետ Պաու Տորեսի պայմանագրում տրանսֆերային գին է սահմանված 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայում»։
Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը «Վիլյառեալում» մասնակցել է 24 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։