Մերկելը գտնվում է տնային կարանտինում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տնային կարանտինում է, քանի որ օրերս շփվել է բժշկի հետ, որի մոտ հայտաբերվել է կորոնավիրուս: Այդ մասին կիրակի հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մամուլի ներկայությամբ այսօրվա ելույթից հետո կանցլերին զեկուցել են, որ բժիշկը, որն ուրբաթ արել էր նրան պրոֆիլակտիկ պատվաստում, հանձնել է կորոնավիրուսի դրական թեստ»,-ասվում է հաղորդագրության մեջ: