Հավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին՝ միանձնյա առաջատար
Եկատերինբուրգում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սպիտակներով հաղթեց չինացի Վան Հաոյին եւ 3,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մյուս պարտիաններն ավարտվեցին ոչ ոքի։
3 միավորով երկրորդ տեղում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, 2,5-ական միավոր ունեն ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Վան Հաոն եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը։
Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը համաշխարհային թագը կվիճարկի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ դիմակայությունում։