Ալիսոնի պարզաբանումը, թե ինչու է խախտել կարանտինը
Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը պարզաբանել է, թե ինչու է խախտել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով սահմանած կարանտինը։
«Իմ դեպքը տարբերվում է, քանի որ վնասվածք ունեմ, իսկ ամեն վնասվածք ունի բուժման կարիք։ Այդ պատճառով եմ անհատական մարզումներ անցկացնում ակումբի մարզումային կենտրոնում։
Ես ակումբակիցներիցս որեւէ մեկի հետ շփում չունեմ։ Բոլորը տանն են։ Մենք պահպանում ենք անվտանգության բոլոր միջոցները»,- Ալիսոնի խոսքը մեջբերում է BBC-ն։
27-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք էր ստացել մարտի սկզբին։