Խորվաթիայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. 15-ամյա դեռահաս է զոհվել
Կիրակի ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Խորվաթիայում. ցնցումները զգացվել են նաեւ երկրի մայրաքաղաք Զագրեբում, հաղորդում է Associated Press-ը:
Աղետի հետեւանքով զոհվել է 15-ամյա դեռահաս, կան վիրավորներ. Բնակչության շրջանում խուճապ է առաջացել:
Եվրոպական սեյսմոլոգիական գործակալությունը գրանցել է ցնցումներն այսօր՝ տեղական ժամանակով 06:23-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Զագրեբից դեպի հյուսիս 7 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության տակ:
Նշվում է, որ երկրաշարժը զգալի վնաս է հասցրել մայրաքաղաքի շենքերին. բազմաթիվ շինություններ փլուզվել են: