Լիտվայի վարչապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սքվերնյալիսն ստուգվել է կորոնավիրուսի համար․ պատասխանը բացասական էր, գրում է Delfi-ն։
Այդ տեղեկատվությունը գործակալությանը հաստատել է վարչապետի մամուլի քարտուղարը, որը պատմել է, որ վարչապետը ստուգվել է, քանի որ վերջին շրջանում նա եղել է բարձր ռիսկի գոտիներ։
Բացի այդ, վարչապետը շփվել է մարդկանց հետ, որոնք այժմ ինքնամեկուսացված են մեկուսացված անձանց հետ շփման պատճառով։ Վարչապետը ստուգվել է մարտի 20-ին։
Կառավարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ մարտի 6-ին Սքվերնյալիսը մասնակցել է Ուքմերգսկի հիվանդանոցի մասնաշենքերից մեկի բացմանը։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այդ հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Բացի այդ, նախրոդ գիշեր կորոնավիրուսի հետեւանքով մահացել էր այդ հիվանդանոցի հիվանդներից մեկը։
Վերջին տվյալներով՝ Լիտվայում գրանցված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 99 դեպք, որոնցից մեկը մահացել է։