NBC News հեռուստաալիքի աշխատակիցը մահացել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով բարդություններից
NBC News հեռուստաալիքի վետերան-աշխատակիցԼ Էջուորթը մահացել է նոր տեսակի կորոնավիրուսի հետեւանքով բարդություններից, գրում է The Guardian-ը։
61-ամյա Էջուորթը աշխատում էր հեռուստաալիքի գլխավոր գրասենյակում, որը Նյու Յորքում է։ Նա ընկերությունում 25 տարի աուդիոտեխնիկ է աշխատել եւ գործի բերումով լրագրողների հետ աշխարհով մեկ շրջել է։
«Այսօր մենք կորցրեցինք մտերիմ գործընկերոջ։ Ես կուզեի, որ դուք իմանայիք, թե ինչպես էր նա լուսաբանում մեր կյանքը եւ սատարում մեզ իր սիրով ու բարությամբ»,- գրել է Էջուորթի գործընկերներից մեկը՝ հեռուստաալիքի միջազգային թղթակից Անդրեա Միթչելը։