Լևանդովսկին կնոջ հետ 1 միլիոն եվրո է նվիրաբերել #WeKickCorona-ին
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և նրա կինը 1 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին՝ #WeKickCorona նախաձեռնության շրջանակում, հաղորդում է Bild-ը։
Հանգանակությունը կազմակերպել են «Բավարիայի» ֆուտբոլիստներ Լեոն Գորեցկան ու Ջոշուա Կիմիխը, որոնք նույնպես 1 միլիոն եվրո են նվիրաբերել։
«Գիտենք, թե ինչքան բարդ է իրավիճակը։ Եկեք լինենք ուժեղ այս պայքարում, լինենք պատասխանատու և օգնենք, եթե կարող ենք։ Մենք հավատում ենք, որ շուտով կվերադառնանք նորմալ կյանքի։ Միասին կհաղթահարենք այս իրավիճակը»,- նշվում է Լևանդովսկու հայտարարությունում։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր առաջնությունները դադարեցված են։ Բացառություն է Բելառուսի առաջնությունը։