«Ռեալի» նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը մահացել է 76 տարեկանում կորոնավիրուսից, հաղորդում է Marca-ն։
Մի քանի օր առաջ Լորենս Սանսը հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ։ Կորոնավիրուսի թեստը դրական էր եղել։
Լորենսո Սանսը Արքայական ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2000 թվականներին։ Նրանից հետո պաշտոնը զբաղեցրեց Ֆլորենտինո Պերեսը։