«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել
Պարետը չի ապահովում տեղեկություններ փոխանցելու համար անհրաժեշտ արդյունավետ միջոցներ: Այս մասին հայտարարություն է տարածել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը:
«Փաստահավաք խմբի գործունեության առաջին իսկ օրվանից ստացվել են տեղեկություններ, որոնք կարող են պիտանի լինել արտակարգ դրության պարետի համար: Ցավոք, պարետը չի ապահովում նման կարգի տեղեկություններ փոխանցելու համար անհրաժեշտ արդյունավետ միջոցներ: Հրապարակված հեռախոսահամարներով կապ հաստատելը բարդ է, երբեմն անհնարին: Միևնույն ժամանակ, որոշ տեղեկություններ հեռախոսակապի միջոցով փոխանցելը պարզապես հնարավոր չէ:
Կոչ ենք անում պարետ Տ.Ավինյանին հանրությանը հայտնել կամ ստեղծել պարետատան էլեկտրոնային փոստի հասցե, ֆաքս, ինտերնետ հավելվածների համարներ, ինչպես նաև ապահովել ֆեյսբուքյան էջի արդյունավետ աշխատանքը»,- ասված է հայտարարությունում: