Հավակնորդների մրցաշար․ Չորրորդ տուրի բոլոր արդյունքները
Եկատերինբուրգում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարում մեկ օրվա հանգստից հետո տեղի ունեցան չորրորդ տուրի պարտիաները։ Բոլորն ավարտվեցին ոչ ոքի։
Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան միավորը կիսեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, չինացի Վան Հաոն՝ ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, չինացի Դին Լիրենը՝ հոլանդացի Անիշ Գիրիի հետ։
Առաջատարներն են 2,5-ական միավոր վաստակած Նեպոմնյաշչին, Վաշյե-Լագրավը եւ Վան Հաոն։