Հոկեյի աշխարհի առաջնությունն այս տարի չի անցկացվի
Տափօղարկով հոկեյի աշխարհի առաջնությունն այս տարի չի անցկացվի, հաղորդում է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Պատճառը շարունակվող կորոնավիրուսի պանդեմիան է։ Որոշումն ընդունել է ֆեդերացիայի խորհուրդը։
Աշխարհի առաջնությունը պետք է անցկացվեր մայիսի 8-ից 24-ը Շվեյցարիայի Ցյուրիխ եւ Լոզան քաղաքներում։
Նշվում է, որ Ֆեդերացիան որեւէ այլ երկրում եւ այլ ժամկետում այս տարի անցկացնելու տարբերակ։