Ֆրանսիայի բնակիչը մարտահրավեր է նետել կորոնավիրուսին եւ 7-ժամյա մարաթոնյան վազք կատարել սեփական պատշգամբում
Ինքնամեկուսացման մեջ գտնվող Ֆրանսիայի բնակիչ Էլիշա Նոկոմովիցը մարտահրավեր է նետել կորոնավիրուսին եւ 7-ժամյա մարաթոնյան վազք կատարել, հայտնում է Associated Press-ը։
Նա իր 7 մ երկարությամբ պատշգամբում վազել է 42,2 կմ։ Ընդհանուր առմամբ, ինքնատիպ մարաթոնը տեւել է 6ամ 48 րոպե։
Նոկոմովիցը, որն ապրում է Թուլուզում, իր գործողությունները դիտարկում է որպես ֆիզիկական եւ հոգեկան մարտահրավեր կորոնավիրուսին՝ ի նշան աջակցության բուժաշխատողներին, որոնք բացառիկ աշխատանք են կատարում։
Տղամարդն ասել է, որ իր մարաթոնը նաեւ կարելի է դիտարկել որպես ինքնատիպ հումորային արարք, որը կոչված է նվազեցնել կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած դրամատիկ լարվածությունը։