Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է փորձարկել
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է փորձարկել, հաղորդում է BBC News-ը:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փորձարկել՝ դրանք բաց թողնելով ծովում:
Փորձարկումը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հրթիռները բաց են թողնվել Ճապոնական ծովում: Դրանք թռչել են 410 կմ մոտ 50 կմ առավելագույն բարձրությամբ:
Ճապոնիայի առափնյա պահակախումբը հաստատել է, որ հրթիռներն ընկել են երկրի բացառիկ տնտեսական գոտու ջրերի սահմաններից դուրս:
Իր հերթին, Հարավային Կորեան փորձարկումներն անընդունելի է համարել այն պահին, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: