You’ll Never Walk Alone-ը՝ դատարկ ստադիոնում. «Բորուսիայի» հուզիչ տեսանյութը՝ ուղղված երկրպագուներին (Տեսանյութեր)
Դորտմունդի «Բորուսիան» յուրահատուկ կերպով դիմել է ակումբի բոլոր երկրպագուներին՝ հայտնելով, որ ակումբը կարոտում է նրանց:
«Բորուսիայի» մամուլը ծառայությունը հրապարակել է «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում միացված You’ll Never Walk Alone երգի տեսանյութը: «Մենք կարոտել ենք այս ամենը, մենք կարոտել ենք ձեզ՝ բոլորիդ»,- տեսանյութը վերնագրել է դորտմունդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են անորոշ ժամանակով:
Ստորև ներկայացված է «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում «Բորուսիայի» երկրպագուների կատարմամբ You'll Never Walk Alone երգի տեսանյութը:
Տեսանյութը՝ այստեղ: