Հայաստանի ԶՈՒ-ն ամբողջովին ապահովված է բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցներով. Գնդապետ
Հայաստանի Զինված ուժերը հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմի միջոցառումների շրջանակում ամբողջովին ապահովված են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցներով: Այդ մասին Երեւանում մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի եւ համաճարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների անցկացման հարցերով Հայաստանի գլխավոր շտաբի պետի անմիջական հսկողության ներքո իրականացվում է բժշկական միջոցների պահուստավորում եւ համալրում պահեստում եղած միջոցներով, ինչպես նաեւ տրամադրում առանձին զորամասերին, ստորաբաժանումներին ու ծառայություններին:
Վարչության պետը նաեւ հիշեցրել է, որ ԶՈՒ ստորաբաժանումները կորոնավիրուսի հնարավոր տարածման դեմ միջոցառումներն անցկացնում են դեռեւս 2020 թվականի փետրվարից:
«Հայաստանի ԶՈՒ ղեկավարության խորհրդակցությունից հետո մի շարք գործողություններ անցկացնելու որոշում էր կայացվել կանխարգելումն ապահովելու համար, մասնավորապես, խիստ համաճարակային ռեժիմի սահմանում, որը գործում է առ այսօր»,-ընդգծել է Օհանյանը:
Գնդապետը նշել է, որ ձեռնարկված միջոցների արդյունավետությանը նվաստել է նաեւ կարանտինային միջոցառումների սահմանումը բոլոր զինվորական ստարաբաժանումներում:
«Բացի այդ, գործում են սահմանափակումներ պայմանագրային զինծառայողների տեղաշարժման կապակցությամբ, մասնավորապես, արգելվել է նրանց ելքը դեպի արտերկիր»,-պարզաբանել է Հայաստանի ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն, որը գործում է ամբողջ երկրի տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը՝ 18:00-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը՝ 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին:
Մարտի 20-ի առավոտյան 10:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է ընդհանուր առմամբ նոր կորոնավիրուսով վարակման 136 դեպք: