Թուրքական «Ֆեներբահչեն» 2 ամիս աշխատավարձ չի վճարել ֆուտբոլիստներին
Ստամբուլի «Ֆեներբահչե» ակումբը հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում։ Թիմի ֆուտբոլիստները երկու ամիս է աշխատավարձ չեն ստացել, հաղորդում է Hurriyet-ը։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժելկո Օբրադովիչը պայմանագրով նախատեսված ամբողջ վարձատրությունը ստացել է։
Ֆինանսական խնդիրներ ունի նաեւ բասկետբոլային «Ֆեներբահչեն», որի կանանց թիմն առանց աշխատավարձի է մնացել արդեն երրորդ ամիսը։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Թուրքիայի առաջնությունները դադարեցվել են։