Սաուդյան Արաբիան դադարեցրել է բոլոր ներքին չվերթները, ինչպես նաեւ` ավտոբուսների, տաքսիների և գնացքների աշխատանքը
Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիան 14 օր ժամկետով դադարեցրել է բոլոր ներքին թռիչքները, ինչպես նաև` ավտոբուսների, տաքսիների և գնացքների աշխատանքը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Սաուդյան պետության պետական լրատվական գործակալությանը:
Այս քայլը նախազգուշական միջոց է, որն ուղղված է կորոնավիրուսի տարածումը սահմանափակելուն:
Նշենք, որ մինչ օրս Սաուդյան Արաբիայում հաստատվել է 274 վարակման դեպք: