Խոակին Կապարոսը Երևանից վերադարձել է Իսպանիա
Ֆուտբոլի Հայստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Խոակին Կապարոսը Երևանից վերադարձել է Իսպանիա, հաղորդում է Marca-ն։
«Հայաստանում նույնպես արտակարգ դրություն է, և մենք վերադարձանք տուն։ Այժմ տանից աշխատելու և վերլուծելու ժամանակն է։ Սպորտն այժմ հետին պլանում է։ Բոլորս պետք է պայքարենք և հաղթենք այս վարակը։ Բոլորս նույն դիմակայության մեջ ենք»,- նշել է Կապարոսը։
Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետն ունի խրոնիկ լեյկեմիա (իսպանական մամուլի տվյալներով)։ Երևան ժամանելուց հետո նա հանձնել էր կորոնավիրուսի թեստ։