Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական
Հայ մարզիկ Շավարշ Կարապետյանը, որը 1976 թվականին լճում խորտակված տրոլեյբուսից փրկել էր ավելի քան 20 մարդու, նշանակվել է Բաշկիրիայի ղեկավարի խորհրդական, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Հասարակական հիմունքներով Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրա խնդիրն է տարածաշրջանում ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը»,- հայտնել է տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ծառայությունից հստակեցրել են, որ Կարապետյանը բնակվելու է հանրապետությունում: «Ինչպես մեզ հայտնի է, նա նախատեսում է առաջիկա օրերին տեղափոխվել Բաշկորտոստան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Շավարշ Կարապետյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին Կիրովականում (Հայկական ԽՍՀ): 1976 թվականի սեպտեմբերի 16-ին նա փրկել է տրոլեյբուսի ավելի քան 20 ուղեւորի, որը 25 մետրանոց ամբարտակից Երեւանյան լիճն էր ընկել: Շավարշ Կարապետյանը 50 մ ջրասուզալողի, 100, 400 եւ 800 մետր ակվալանգով լողի Եվրոպայի 13-ակի չեմպիոն է, 14-ակի աշխարհի ռեկորդակիր: Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Արիության մեդալով, «Խեղդվողների փրկության» մեդալով: