Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործն ուղարկվեց դատարան
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին կետով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ մեղադրանքի՝ նա ավագանու անդամներից մեկի կնոջն օրենքի խախտմամբ, առանց բարձրագույն կրթության նշանակել է նախ «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, ապա նաեւ «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոններում: