2016 թվականի հունվարի 26-ից սկսած դոլարի փոխարժեքն առաջին անգամ անցել է 81 ռուբլուց
Մոսկովյան բորսայում սակարկությունների ժամանակ ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է 0,3 տոկոսով՝ հասնելով մինչեւ 81,09 ռուբլու, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ դոլարը վերջին անգամ 81 ռուբլի նիշին էր եղել 2016 թվականի հունվարին:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը՝ 2020 թվականի մայիսյան մատակարարմամբ բարձրանում է 5 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց մինչեւ 26,11 դոլարի: Նախօրեին այս տեսակի արժեքը հասել էր բարելի դիմաց մինչեւ 24,52 դոլար մակարդակի:
WTI տեսակի նավթի արժեքն աճել է 10,7 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 23,06 դոլարի: