iPhone-ին կասկածում են օգտատերերին հետեւելու մեջ
iPhone-ին կասկածում են օգտատերերին հետեւելու մեջ: Օգտատերերի բողոքների մասին հայտնել է Forbes ամսագիրը:
Օգտատերերը նկատել են, որ իրենց սարքերը ներբեռնում են ինտերնետ տրաֆիկի գիգաբայթերը, որոնք ֆիքսվել են հեռախոսի կարգավորումներում: iPhone-ի որոշ օգտատերերի զարմացրել է այդ փաստը, քանի որ ջնջված հավելվածները չպետք է կիրառեն տվյալները:
պարզվել է, որ տարբեր դեպքերում ինտերնետ տվյալների ծավալը տատանվել է մի քանի մեգաբայթերից մինչեւ մի քանի տասնյակ գիգաբայթ:
«Կնոջս սմարթֆոնը ամեն օր մոտ մեկ գիգաբայթ տվյալ է ներբեռնում: Երբ ես փակեցի եւ կրկին բացեցի կարգավորումները, այդ ցուցանիշը հասավ մինչեւ 900 մեգաբայթի»,- ասել է MacRumors ֆորումի օգատերերից մեկը, հաղորդում է Lenta-ն: