Կինն ամուսնու 50-ամյակին նվիրել է իր երիկամը (Լուսանկարներ)
Անգլիայի Սաութ-Յորքշիր կոմսության Ռոտերեմ քաղաքից 45-ամյա Թրեյսին ամուսնու՝ Սթիվեն Քելսիի 50-ամյակին նվիրել է իր երիկամը:
Ինչպես հայտնում է The Mirror-ը, 2018 թվականի հոկտեմբերին Սթիվենի մոտ ախտորոշվել է հազվագյուտ աուտոիմունային հիվանդություն՝ ANCA-ասոցացված վասկուլիտ, ինչի պատճառով էրիտրոցիետները երկու անգամ մեծանում են եւ խոցում կենսական կարեւորության օրգանները, մասնավորապես՝ երիկամները: Սթիվենը ստիպված է եղել շաբաթական 3 անգամ 4-ժամյա դիալիզի պրոցեդուրա անցնել: Նաեւ պահանջվել է երիկամի փոխպատվաստում:
Թրեյսին նրա 50-ամյակին հայտարարել է, որ երիկամի դոնոր կդառնա:
«Կար ժամանակ, երբ ես ցանկանում էի մահանալ: Այդ պատճառով, երբ Թրեյսին ասաց, որ կլինի իմ դոնորը, ես սկսեցի արտասվել»,- պատմել է Սթիվենը:
Փետրվարի 20-ին 9-ժամյա վիրահատություն են կատարել, որի ընթացքում փոխպատվաստել են Թրեյսիի երիկամը: Այժմ տղամարդը վերականգնվում է տանը:
«Ամենածանր վիրահատությունն էր, որը ես երբեւէ տարել եմ: Ես ստիպված էի վնաս հասցնել մի մարդու, ում ես սիրում եմ»,- պատմել է Սթիվենը: