Լոնդոն. Արթուր Բազեյանը պարտվեց 1/8 եզրափակիչում
Լոնդոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչում մրցեց Ուկրաինան ներկայացնող Միկոլա Բուցենկոյի հետ:
Արթուր Բազեյանը միավորների տարբերությամբ պարտություն կրեց և հնարավորություն չի ունենա պայքարել օլիմպիական ուղեգրի համար:
Մեկնարկային մենամարտում Արթուր Բազեյանը Լեհաստանը ներկայացնող Մացեյ Յոզվիկի նկատմամբ առավելության էր հասել մրցավարների միաձայն որոշմամբ (30:27, 30:26, 30:27, 30:27, 30:26):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի դեռևս միակ օլիմպիական ուղեգիրը նվաճել է Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), որը միավորների առավելությամբ հաղթանակ է տարել Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի նկատմամբ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մրցումային երրորդ օրվա մենամարտերից հետո վարկանիշային մրցաշարը դադարեցվելու է և շարունակվելու է մայիսից ոչ շուտ: