ՀՀ իշխանությունները պարտավորված են համագործակելու Արցախի ցանկացած ընտրված նոր նախագահի հետ. Դավիթ Իշխանյան
ՀՀ իշխանությունները պարտավորված են համագործակելու Արցախի ցանկացած ընտրված նոր նախագահի հետ. Դավիթ Իշխանյան
23:14, 16.03.2020
Տարածաշրջան:Արցախ
Թեմա: Քաղաքականություն
Կարծում եմ Հայաստանի իշխանությունները պարտավորված են համագործակցաբար աշխատելու ցանկացած ընտրված Արցախի նոր նախագահի եւ ձեւավորված իշխանության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբեվում ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախում չի կարող ընտրվել Հայաստանի Կառավարության հետ հակադրության մեջ գտնվող իշխանություն։
Իշխանյանի խոսքով՝ երբեմն պարզապես ծայրահեղ է լուսաբանվում Հայաստանի ներկա իշխանուիթյունների եւ Արցախի ապագա ձեւավորվելիք իշխանությունների հարաբերությունները։
«Մենք նույն դաշտում ենք եւ այդ հակադրությունները, որեւէ ձեւով չի կարող արդարացված լինել։ Կարծում եմ սա գիտակցում են Հայաստնում, շատ պարզ գիտակցում են նաեւ Արցախում»,– ասաց Իշխանյանը։