ՄՕԿ-ը բացառել է Օլիմպիական խաղերն առանց հանդիսականների անցկացնելու հնարավորությունը
Միջազգային օլիմպիական կոմիտեն չի քննարկում Տոկիո-2020-ը առանց հանդիսականների անցկացնելու հնարավորությունը, տեղեկացնում է The Guardian-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավելի հավանական է, որ Օլիմպիական խաղերը կհետաձգվեն և տեղի կունենան 2 տարի անց՝ 2022 թվականին:
Ավելի վաղ Օլիմպիական խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետ Մինձո Աբեն վստահեցրել էր, որ 2020թ․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը չեն հետաձգվելու կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
«Մենք կհաղթահարենք կորոնավիրուսի համաճարակը եւ առանց խնդիրների կանցկացնենք Օլիմպիական խաղերը հաստատված ժամկետում»,- ասել էր Աբեն:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։