Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ՈւԵՖԱ-ին առաջարկել ենք հետաձգել Եվրո-2020-ը
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ին՝ առաջարկելով հեռաձգել ամռանը տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությունը:
«Մենք առաջարկել ենք ՈւԵՖԱ-ին հետաձգել Եվրո-2020-ը: Եթե Եվրոպայի առաջնությունը հետաձգվի, ապա մենք հնարավորություն կունենանք ամռանն ավարտել դադարեցված ֆուտբոլային առաջնությունները:
Այս առաջարկով ՈւԵՖԱ-ին պետք է դիմեն նաև մյուս երկների ֆուտբոլային կառույցների ղեկավարները»,- Sport Mediaset-ի եթերում ասել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով իտալական Ա Սերիան դադարեցվել է մարտի 9-ին: Դադարեցված են նաև եվրոպական բոլոր երկների առաջնությունները, նաև Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի լիգան:
ՈւԵՖԱ-ն Եվրոպայի առաջնության անցկացման ժամկետը փոփոխելու վերաբերյալ որոշում կընդունի մարտի 17-ին տեղի ունենալիք կազմակերպության ղեկավար կազմի արտահերթ նիստի ընթացքում:
Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում: Մրցաշարի բացման արարողությունը նախատեսված է անցկացնել Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում: