Ուեյն Ռունին քննադատել է Անգլիայի ֆուտբոլային իշխանությանը
Անգլիական «Դերբիի» հարձակվող Ուեյն Ռունին քննադատել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությանը առաջնություններն ավելի շուտ չդադարեցնելու համար։
«Տագնապներով լի շաբաթ էր ֆուտբոլիստների, ակումբների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների համար։
Մենք զգացինք Ֆուտբոլային ասոցիացիայի եւ Պրեմյեր լիգայի ղեկավարության կողմից կառավարման պակաս։
Շատ ֆուտբոլիստներ կասկածներ ունեն, որ այդ ամենը կապված է ֆինանսների հետ։ Ինչո՞ւ այդքան ուշ դադարեցվեց առաջնությունը։ Մինչ այդ տպավորություն էր, որ ֆուտբոլիստները ծովային խոզուկների դերում են։
Եթե ես կամ իմ ընտանիքի անդամները վարակվեն եւ լուրջ հիվանդանան, ես երբեք չեմ ների դա իշխանություններին»,- Ռունիի խոսքը մեջբերում է բրիտանական Times-ը։
Անգլիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին։ Վերսկսման մասին կլինի առանձին որոշում։ Դեռ հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու հաջորդ տուրը։