Բրիտանական ավիաընկերությունները նախազգուշացրել են իշխանություններին, որ կարող են սնանկանալ կորոնավիրուսի պատճառով
Բրիտանական ավիացիայի ոլորտը կարող է սնանկանալ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առանց անհապաղ ֆինանսական օգնության, նախազգուշացրել են ավիաուղիերը, հաղորդում է BBC News-ը:
Բրիտանական ավիաընկերությունների առեւտրային մարմինը դիմել է կառավարությանը մի քանի միլիարդ ֆունտի չափով օգնության փաթեթ ստանալու համար:
Բանն այն է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով երեքշաբթի օրվանից գործում են խիստ սահմանափակումներ տրանսատլանտյան թռիչքների համար:
Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ այն բաց կլինի բոլոր տեսակի բիզնեսին աջակցելու համար՝ ներառյալ ավիաընկերությունները:
Նշվում է, որ բրիտանական ավիաընկերությունների ղեկավարներն արդեն զրուցել են այդ թեմայով նախարարների հետ եւ պատրաստվում են դիմել օգնության համար երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին: