WhatsApp-ը ներկայացնում է նոր գործառույթ
WhatsApp-ը ներկայացնում է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ակտիվացնել հաղորդագրությունների ավտոմատ հեռացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ օգտատերը կկարողանա ինքնուրույն ընտրել հաղորդագրությունները պահպանելու տեւողությունը (1 ժամից մինչեւ 1 տարի) կամ մերժել այդ գործառույթը կարգավորումներում: Ավտոմատ հեռացումը հասանելի կլինի ինչպես խմբային, այնպես էլ սովորական չաթերի համար:
Գործառույթն ակտիվացնելու համար հաղորդագրությունն ուղարկելու ժամանակի ցուցիչի կողքին կտեղադրվի ժամացույցի տեսքով փոքր պատուհան: