Իտալիայի առաջնությունը մայիսի 3-ից շուտ չի վերսկսվի
Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը մայիսի 3-ից շուտ չի վերսկսվի, գրում է իտալական La Repubblica-
Մրցաշարը դադարեցվել է մինչեւ ապրիլի 3-ը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Իտալական ակումբներում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 11 դեպք։ Այժմ վարակված է «Սամպդորիայի» 7, «Ֆիորենտինայի» 3 եւ «Յուվենտուսի» 1 ֆուտբոլիստը։
Սպասվում է, որ ՈւԵՖԱ-ն կհետաձգի հունիս-հուլիսին նախատեսված է Եվրո-2020-ը եւ ազգային առաջնությունները հնարավորություն կունենան անցկացնել հետաձգված հանդիպումներն ամռանը։