Թուրքիան կորոնավիրուսի կանխման համար Եվրոպայի 9 երկրի հետ դադարեցնում է ավիահաղորդակցությունը
Թուրքիայի տրանսպորտի նախարար Ջահիթ Դուրանը հայտնել է մինչեւ ապրիլի 17–ը Եվրոպայի 9–ը երկրի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարարը շեշտել է, որ ավիահաղորդակցությունը ստիպված են դադարեցնում կորոնավիրուսի տարածումը Թուրքիայում կանխելու համար։
Նա նշել է, որ մարտի 14–ի առավոտյան 08։00–ից մինչեւ ապրիլի 17–ը կդադարեցվեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Դանիայի, Ավստրիայի, Իտալիայի, Բելգիայի եւ Հոլանդիայի հետ ավիաչվերթները։