Աշխարհում ամենագարշահոտ միրգը կարող է լիցքավորել բջջային հեռախոսներ
Սիդնեյի համալսարանից հետազոտողները մշակել են մեթոդ, որն օգտագործում է դորիանի եւ ջեքֆրուտի մնացորդները էլեկտրական հոսանքով արագ լիցքավորման դեպքում էներգակիրներ ստեղծելու համար:
USA.one-ի հաղորդմամբ՝ քիմիական եւ կենսամոլեկուլյար ինժեներիայի դպրոցի դոցենտ Վինսենթ Գոմեսը պատմել է, թե ինչպես է նրան եւ նրա թիմին հաջողվել տրոպիկական մրգերից ստանալ սուպերկոնդենսատորներ:
«Շուկայում գնված դուրիան եւ ջեքֆրուտ օգտագործելով՝ մենք վերածել ենք կենսազանգվածը սուպերկոնդենսատորների, որոնք կարելի է կիրառել էլեկտրաէներգիան արդյունավետորեն պահպանելու համար,-նշել է Գոմեսը:- Կիրառելով ոչ թունավոր եւ անվտանգ կանաչ ինժեներիայի մեթոդը, որը ներառում է ջրում տաքացում եւ սառեցման եղանակով կենսազանգվածի չորացում, դուրիանն ու ջեքֆրուտը վերածվել էին կայուն ածխածնային աէրոգելի, որը չափազանց թեթեւ եւ ծակոտկեն սինթետիկ նյութի: Դրանցից ստացվում են հրաշալի սուպերկոնդենսատորներ: Այնուհետեւ մենք օգտագործել ենք մրգերից ստացված աէրոգելերը էլեկտրոդներ պատրաստելու համար, որոնց՝ էներգիա կուտակելու ունակությունը մենք համարել ենք որպես բացառիկ երեւույթ»:
Վինսենթ Գոմեսի խոսքով՝ սուպերկոնդենսատորները նման են էներգիայի ռեզերվուարների, որոնք սահուն կերպով տարածում են դրանք: Դրանք կարող են կարճ ժամանակում կուտակել ավելի մեծ ծավալով էներգիա փոքր սարքում, այնուհետեւ մատուցել այն գաջեթները՝ հեռախոսները, պլանշետները եւ նոթբուքերը մի քանի վայրկյանում լիցքավորելու համար: «Գարշահոտ» պտղից ստացված սուպերկոնդենսատորներն աշխատում են շատ ավելի լավ, քան ներկայում կիրառվող նյութերը,-նշել է գիտնականը:-Մենք գրանցել ենք արդյունքը, երբ մեզ անհրաժեշտ է անհապաղ գտնել եւ մշակել միջոցներ կայուն աղբյուրներից էներգիա ստանալու եւ պահելու համար, որը չի նպաստի գլոբալ տաքացմանը»: