Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհին Mazda 3»-ը բախվել էլեկտրասյանը, ապա կայանված «KIA Sportage»-ին. կա 4 վիրավոր
Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 13-ին, ժամը 18:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Mazda 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Ա., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, այնուհետեւ՝ կայանված «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենային:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները (Վարդան Մ., ծնված 1990 թ., Հայկ Բ., ծնված 1990 թ. եւ Մկրտիչ Դ., ծնված 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Սուրեն Ա.-ի եւ Մկրտիչ Դ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վարդան Մ.-ն եւ Հայկ Բ.-ն տեղափոխել են Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: