2019 թվականին «գորշ» շուկայում առավել հաճախ կեղծվել են Apple-ի և Samsung-ի սմարթֆոնները
2019 թվականին «գորշ» շուկայում առավել հաճախ կեղծվել են Apple-ի և Samsung-ի սմարթֆոնները: Այս մասին հայտնում է GizmoChina-ն՝ վկայակոչելով հանրահայտ բենչմարկ Master Lu-ին, փոխանցում է Lenta-ն:
Բենչմարկը վերլուծության է ենթարկել սմարթֆոնները, որոնք վերջին տարում ստուգվել են ծառայության հավելվածների միջոցով: Master Lu-ն ամենահեշտ կեղծվող սարք է անվանել iPhone 8-ը, ցուցակում 2-րդ եւ 3-րդ տեղերում են ծալվող Samsung Galaxy W2018-ը եւ W2019-ը: Առաջին հնգյակը եզրափակում են Apple-ի եւ Samsung-ի ֆլագմանները՝ iPhone XS Max-ը եւ Galaxy S10+-ը:
Ֆեյք սմարթֆոնների ամենամեծ թիվը բաժին է ընկել Apple-ին եւ Samsung-ին՝ համապատասխանաբար 29,5 եւ 26,4 տոկոս: Xiaomi ապրանքանիշի դեւայսները կեղծում են 9,8 տոկոս դեպքերում, Honor հեռախոսների պատճենմանը բաժին է ընկնում 6 տոկոս: Զեկույցի հեղինակները չեն բացահայտել հետազոտության մեթոդաբանությունը:
Master Lu-ն նաեւ հայտնել է ֆեյք սարքերի առանձնահատկությունների մասին: Կեղծ սարքերն առավել հաճախ ջրի երես են ելնում չինական քաղաքներ Պեկինում, Շենչժենում եւ Գուանչժոում, դեպքերի գերակշռող մասում կլոնավորված սմարթֆոններն ունեն MediaTek MT6589 պրոցեսոր եւ 720 պիկսել թույլատրելիությամբ էկրան: Մասնագետները նշել են, որ ֆեյք հեռախոսները կարող են ունենալ օրիգինալ լրակազմեր, բայց դրանք պարտադիր տարբերվում են այն բաղադրիչներից, որոնք օգտագործում են OEM արտադրողները: