Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով. «Արսենալի» ֆուտբոլիստները տեղափոխվել են կարանտին
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արտետայի ընտանիքի անդամները, «Արսենալի» ֆուտբոլիստներն ու մարզիչները տեղափոխվել են կարանտին, որտեղ կստուգվի կորոնավիրուսի առկայությունը նրանց մոտ:
«Միկելը հիասթափված է, սակայն մարտական է տրամադրված: Մշտական կապի մեջ ենք բժիշկների հետ և ցանկանում ենք հնարավորինս շուտ վերսկսել մարզումները»,- հայտարարել է «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համաձայն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հայտարարության՝ իր թիմի 3 ֆուտբոլիստ մեկուսացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով:
Մեկուսացվել է նաև «Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի պաշտպան Բենժամին Մենդին:
Իտալական «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Դանիելե Ռուգանիի և «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբիադինիի կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան են տվել: