ԵԼ. «Մանչեսթեր Յունայթեդի» խոշոր հաշվով հաղթանակը. Օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մարտի 12-ին տեղի ունեցան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց աստրիական ԼԱՍԿ-ին և հաղթանակ տարավ 5:0 հաշվով:
Մանչեսթերյան ակումբի կազմից գոլերի հեղինակ դարձան նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն, ուելսցի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը, իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան, անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը և բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան:
Միաժամանակ ընթացող խաղերում շվեյցարական «Բազելը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց գերմանական «Այնտրախտին», իսկ «Իստանբուլ Բաշակշեհիրը» տանը նվազագույն հաշվով հաղթեց դանիական «Կոպենհագենին»:
Թիմերի պատասխան հանդիպումները նախատեսված են անցկացնել մարտի 19-ին:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ
«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:0
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 0:3 (տեսանյութ)
ԼԱՍԿ (Ավստրիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:5 (տեսանյութ)