Հայաստանի ԶԼՄ-ներին կարող են պարտավորեցնել 12 ժամվա ընթացքում հեռացնել վիրավորական մեկնաբանությունները․ պատգամավոր
Մենք առաջարկում ենք օրենքի նախագիծ, որով ԶԼՄ-ների վրա դրվում է իրենց կայքերից 12 ժամվա ընթացքում հեռացնել վիրավորանք պարունակող մեկնաբանությունները, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ «Եթե մի ԶԼՄ-ն հղում կատարի այլ ԶԼՄ-ի, ապա պատասխանատվությունը կկրի սկզբնաղբյուրը։
Եթե կայքի սոցցանցում, այդ թվում Facebook-ում, սկսեն կիսվել տվյալ կայքի տեղեկատվությամբ, ապա ԶԼՄ-ն պատասխանատվություն չի կրի այն պայմանով, եթե մինչ այդ թաքցրել կամ հեռացրել է վիրավորանքը։
Եթե ԶԼՄ-ները կկարողանան ապացուցել մեկնաբանությունը հեռացնելու կամ թաքցնելու օբյեկտիվ անհնարինությունը, ապա կազատվեն պատասխանատվությունից»,- նշեց նա։