«Գրանդ հոլդինգի» համասեփականատեր Կարեն Վարդանյանն անտառային հող է վարձել Աղվերանում. Hetq
«Գրանդ հոլդինգի» համասեփականատեր, 2007-12թթ․ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Վարդանյանն անտառային հող է վարձել Աղվերանում, այս մ,ասին հաղորդում է Hetq.am կայքը:
Անտառի մեջ՝ գետի ափին, վարձակալած 1 հա տարածքի համար նա վճարում է տարեկան 771 հազար դրամ։ Վարձակալության պայմանագիրը կնքվել է 2011 թ․-ին և գործում է մինչև 2036 թ.-ը։
Վարձակալելուց հետո տարածքում կառուցվել են փայտաշեն տնակ, պահակակետ, կամուրջ։ Տնակն այրվել է, իսկ պահակակետը թալանված վիճակում է։
Մանրամադսն՝ Hetq.am-ի պատրաստած տեսանյութում: