Բուլղարիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Բուլղարիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Մահացածը 66-ամյա կին է, որ նախօրեին հիվանդանոց էր տեղափոխվել ծանր շնչառական անբավարարությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա 77-ամյա ամուսնու վիճակը ծանր է մնում, նրա բուժումը շարունակվում է:
«Անցկացված թեստերի հիման վրա կարող ենք հաստատել, որ պացիենտի մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել: Բժիշկները պայքարում են նրա ամուսնու կյանքի համար, նրա վիճակը վատթարանում է»,- ասել է կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբի պետ Վենցիսլավ Մուտաֆչիյսկին:
Նա տեղեկացրել է, որ չորեքշաբթի գրանցվել է վարակման 7-րդ դեպքը:
Կորոնավիրուսով վարակված 62-ամյա կինը գտնվում է ռազմաբժշկական ակադեմիայում: Նրա հետ շփված քաղաքացիներին շարունակում են փնտրել: