Էրլինգ Հոլանդ․ Կիլիան Մբապեն ֆանտաստիկ խաղացող է
Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դրվատանքով է խոսել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բորուսիայի» մրցակիցը ՊՍԺ-ն է։
«Մբապեն ֆանտաստիկ խաղացող է։ 1/8 եզրափակիչի առաջին դիմակայությունը իմ առաջին հանդիպումն էր Մբապեի հետ։ Նա շատ տաղանդավոր, հրաշալի խաղացող է։ Նրա ռեկորդներն ու այդ տարիքում նվաճումները խելահեղություն են։ Նա գերազանց ֆուտբոլիստ է»,- Էրլինգ Հոլանդի խոսքը մեջբերում է France Football-ը։
Դորտմունդում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Բորուսիան»։ Պատասխան հանդիպումը Փարիզում կանցկացվի մարտի 11-ին։