Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության իշխանությունները հաղորդել են, որ հանրապետության տարածքում գրանցվել կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNN Turk-ը:
Ըստ այդ տվյալների` կորոնավիրուսն ախտորոշվել է Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկի մոտ: Նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Մինչեւ մարտի 9-ը Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության վերջին երկիրն էր մնացել, որտեղ նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր չէին հայտնաբերվել: Սակայն այդ օրը առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոանուն հայտնեց, որ վիրուսը հայտնաբերվել է երկու մարդու մոտ` փետրվարի 26-ին Միլանից վերադարձած Լիմասոլի 25-ամյա բնակչի ու Նիկոսիայի 63-ամյա առողջապահության մասնագետի, ով աշխատում է պետական ոլորտում եւ մարտի 3-ին վերադարձել էր Մեծ Բրիտանիայից: