Տևական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից. Արա Պապյան
Այսօր պարզվեց, որ մի տևական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան, կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Իհարկե, որևէ հոդաբաշխ բացատրություն չկա և չի կարող լինել: Եթե բացառենք թուրքական եւ թորքական միաջամտությունը, ապա այս հանգամանքը կարելի է կապել իմ գրած երեք տարբեր գիտական հոդվածների հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են Վրաստանի հետ:
Ես երբեք որեւէ վիրավորկան կամ կեղծ խոսք չեմ ասել կամ գրել ոչ Վրաստանի եւ ոչ էլ վրաց ժողովրդի հասցեին: Այո տպագրել եմ եւ տպագրելու եմ փաստաթղթեր եւ փաստեր, որոնք կարող են ոմանց, այդ թվում նաեւ վրաց որոշ իշխանավորների, դուրը չգալ: Բայց դա իմ խնդիրը չէ: Եթե իրենք համաձայն չեն այդ փաստերի կամ փաստաթղթերում առկա տեղեկատվության հետ՝ կարող են հակադարձել նույնքան գիտականորեն: Բայց XXI դարում փորձել սահմանափակել գիտական միտքը եւ ազատ խոսքը՝ բնավ վայել չէ իրեն ժողովրդավար համարող երկրին:
Ուզում եմ ընդգծել՝ ես շարունակելու եմ իմ գիտական, քաղաքագիտական եւ հասարակական գործունեությունը եւ ազատորեն արտահայտվելու եմ:
P.S. Ձեր բարեկամներից թշնամիներ մի սարքեք:
Բաթումն էլ կարող եք պահել ձեզ՝ ես նախընտրում եմ հանգստանալ Կարիբյան ծովում»: