Վրաստանում կորոնավիրով վարակվածների թիվը հասել է 15-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակման եւս երկու դեպք է գրանցվել: Այս տեղեկատվությունը գրապարակվել է Covid-19 կորոնավիրուսի կանխարգելման եւ վերահսկման շտաբի կայքում:
Այդպես, Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 15-ի: Նրանցից 14-ը բուժվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ մեկը` Սաչխերի բժշկական կենտրոնում (Իմերերի շրջան):
Ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով 51 մարդ կա, որոնք շարունակում են մնալ հիվանդանոցներում բժիշկների վերահսկողության տակ: Ավելի քան 140 մարդ, որոնց մոտ հիվանդությունը չի հաստատվել, կարանտինում են:
Բժիշկները նախազգուշացնում են, որ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կավելանա, քանի որ համաճարակաբանական վիճակը Չինաստանից դուրս վատթարանում է: