Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իտալիայի հետ
Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ավիահաղորդակցությունն Իտալիայի հետ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ասվում է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրությա մեջ, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակվելու 9 դեպք: Վարակվածներից 7-ը Վրաստանի քաղաքացիներ են, որոնք վերջերս գտնվել են Իտալիայում:
Բացի թռիչքները դադարեցնելու մասին որոշումից, Վրաստանի կառավարությունը կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ դեպի Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա եւ Իրան ուղեւորություններից կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի պատճառով: