Լեհաստանում հնաոճ իրերի տոնավաճառի ժամանակ վաճառվել է մարդու մաշկից պատրաստված կազմով ֆոտոալբոմ
Նացիստական համակենտրոնացման ճամբարի բանտարկյալի մաշկից պատրաստված կազմով ֆոտոալբոմը վաճառվել է Լեհաստանում հնաոճ իրերի տոնավաճառի ժամանակ, գրում է Metro-ն:
Նշվում է, որ իրը հայտնաբերվել էր կոլեկցիոների կողմից, որը նկատել էր ֆոտոալբոմի վրա «դաջվածք, մարդու մազեր եւ զգացել դրանից արձակվող տհաճ հոտ»:
Ֆոտոալբոմը գնվել էր այն Աուշվից-Բիրկենաու Պետական թանգարանում ցուցադրելու նպատակով:
Թանգարանի աշխատակիցները նկարագրել էին սարսափելի գտածոն որպես «մարդկության դեմ հանցագործության անհերքելի ապացույց»:
Ենթադրվում է, որ բանտարկյալի մաշկից ալբոմը պատրաստելու հրամանը տրվել էր կենտրոնացման ճամբարը հսկող Բուհենվալդ Իլզե Կոխի տիկնոջ կողմից, որն ուներ վատ համբավ համակենտրոնացման ճամբարի կալանավորների նկատմամբ իր կողմից կատարված անասելի վայրենությունների «շնորհիվ»: