Ռոնալդինյոն ազատ է արձակվել
Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոյի մեղադրանքը կարճվել է և նա ազատ է արձակվել, հայտնում է Globo Esporte-ն:
Պարագվայի դատախազությունը որոշել է ընթացք չտալ Ռոնալդինյոյի և նրա եղբոր՝ կեղծ անձնագիր ձեռք բերելու և դրանցով երկրի սահմանը հատելու վերաբերյալ քրեական գործին:
«Ես հասկանում եմ, որ Ռոնալդինյոն սպորտի աստղ է, բայց օրենքը բոլորի համար է։ Տեղի կունենա հետաքննություն։ Ռոնալդինյոն համագործակցում է իրավապահների հետ, սակայն չի ընդունում մեղավորությունը»,- ավելի վաղ ասել էր Պարագվայի ներքին գործերի նախարար Էուկլիդես Ասեւեդոն։
Անձնագիր կեղծելու համար Պարագվայում նախատեսված է խոշոր տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում։