Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանն ազատվել է աշխատանքից։ Այս լուրը հաստատել է Երևանի Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հարություն Թունյանն ազատման դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ։