«Բավարիան» ու «Յուվենտուսը» կփորձեն ձեռք բերել Տեր Շտեգենին
Կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Իսպանիայի չեմպիոնի կազմից:
27-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Մյունխենի «Բավարիան»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տեր Շտեգենը դժգոհ է «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակից և ցանկանում է հանդես գալ մի ակումբում, որի կազմում կկարողանա դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Գերմանացի դարպասապահի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչը 2022 թվականի հունիս: